Ներքին 1 տարի առաջ - 19:08 03-07-2025

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ հասանելի իրողություն. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին:

ԱԺ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում:

«Տիկի՛ն նախագահ,
Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջեւ համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, կձգտեն ամրապնդել ու երկարաժամկետ հիմքերի վրա կառուցել հարաբերություններ՝ ի շահ ժողովուրդների»:

Այս փաստաթղթի ընդունումից 50 տարի անց, ցավոք, մենք դեռեւս չենք հասել այդ նպատակին:
Հայաստանն իր հարեւան՝ ԵԱՀԿ անդամ երեք պետություններից միայն մեկի՝ Վրաստանի հետ ունի բաց սահմաններ եւ դինամիկ համագործակցություն: Մենք գնահատում եւ խորապես արժեւորում ենք այս բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր շահերի, արժեքների եւ փոխվստահության վրա:

Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ եւ համագործակցություն նաեւ մյուս երկու հարեւանների հետ: Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն: Մեր երկու երկրները համաձայնել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ Հայաստանը պատրաստ է այն ստորագրել անմիջապես: Մենք սպասելու ժամանակ չունենք, պետք է գործել արագ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգով եւ հանուն մեր ժողովուրդների բարօրության:

Հայաստանի ժողովուրդը ցանկանում է նաեւ ունենալ կարգավորված հարաբերություններ եւ բաց սահման Թուրքիայի հետ: Ես հավատում եմ, որ երկու երկրների առաջնորդները զգալի առաջընթաց են գրանցել այդ ուղղությամբ: Մենք այժմ ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն: Հայաստանի վարչապետի պատմական այցը Ստամբուլ եւ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ քայլ էր վստահության կառուցման ու կարգավորման երկար սպասված պահը մոտեցնելու նպատակով: Այս հարցում եւս մենք չենք կարող ժամանակ կորցնել, եւ ամենակարեւորը՝ չկան անհաղթահարելի խոչընդոտներ:

Մենք բոլորս գիտենք, որ ոչ միայն մեր տարածաշրջանի ժողովուրդներն են շահելու բաց սահմաններից, գործող տրանսպորտային կապերից եւ տնտեսական համագործակցությունից, այլեւ ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանը: Խաղաղ եւ կապակցված Հարավային Կովկասը՝ խաղաղության խաչմերուկը, կարող է ծառայել որպես կենսական կամուրջ՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային եւ դրանից անդին կապելու համար:

Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է Սարգիս Խանդանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան