Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:44 01-07-2025

Թռնեք օդ, իջնեք ներքև՝ սա հենց ՀԷՑ-ը խլելու նախագիծ է. Աննա Գրիգորյան

ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ՀԷՑ-ն ազգայնացնելու հարցը:

«Ռազմավարական նշանակության հարց է բերվել ԱԺ նիստի օրակարգ և դուք առաջարկում եք այն 24 ժամյա ռեժիմով քննարկել: ՀԷՑ-ի խլման գործընթացը շատ մեծ բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը ցանկանում հարցը հրատապ կարգով քննարկել ու քվեարկել. «Իմ պատասխանն այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով և դա հրատապություն է առաջացրել կառավարությունում: Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հիմնավորեք, թե ո՞րն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,-դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեց Գրիգորյանը:

Փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի՝ ՀԷՑ-ը խլելու դիտարկումների հետ. «Դա վերաբերում է էներգետիկ բարեփոխումներին՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի: Վստահ եմ՝ բոլորդ էլ տեղյակ եք, որ մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կապված էկելտրաէներգիայի մատակարարման հետ և դրանց մասին խոսելու ու ապացուցելու որևէ բան չկա: Դրա համար էլ, կարծում ենք, որ այդ հարցերին պետք է հրատապ լուծում տանք»:

Գրիգորյանն էլ արձագանքեց. «Թռնեք օդ, իջնեք ներքև՝ սա հենց ՀԷՑ-ը խլելու նախագիծ է»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան