Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:13 30-06-2025

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման վարչարարության հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք

2025 թվականի հունվարի մեկից կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարություն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով և հարթակի հետ կապված, հիմա որ հունիսի 30-ն է, մենք դեռևս ունենք խնդիրներ, և ես կուզենայի հասկանալ այս օբյեկտիվ դժգոհությունները, որոնք քաղաքացիները ունեն հարթակի վերաբերյալ, ինչու մինչ այս պահը դեռ լուծումներ չեն ստացել։ Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ի պատասխան քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանն ասաց, որ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակը սույն թվականի հունվարի մեկից դարձել է պարտադիր և միակը կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարության իրականացման համար, սակայն նախապես Երևան համայնքում չի գործարկվել և խնդիրները ի հայտ են եկել և գալիս վարչարարություն իրականացնելիս և խիստ անհարմարություն են առաջացնում, ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։

Ավինյանը նշեց, որ սա պետք է իրականացվեր փուլային, ինչ-որ թեստավորման փուլեր անցնելով. «Հիմա մեր գործընկերների հետ պետք է խոսել, հասկանալ, ի՞նչն է պատճառը, ֆինանսն է, ծրագրավորողներն են, խնդիրը որտեղ է, որ վեց ամիս անընդհատ մենք այս շրջապտույտի մեջ ենք։ Ո՞վ է այս պրոցեսների պատասխանատուն, հազարավոր քաղաքացիներ դժգոհ են մեզանից, մենք այդ օրենքը չենք փոխել, մենք այդ պրոցեսը չենք կազմակերպել, վեց ամիս անցել է։ Եվ այո, պարոն Վարդազարյան, եթե շարունակի համակարգը այս ձևով աշխատել, համակարգը աշխատացնելու անհնարինության բերումով, մենք ստիպված պիտի լինենք հրաժարվել համակարգից։ Սա հայտնում եմ ի լուր աշխարհի և ցավով եմ հայտնում, որովհետև համակարգը շատ դրական կողմեր ունի»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել