Հեկտարին 70000 դրամ․ Մղարթում են գոհ են պետական աջակցությունից

Ներքին 3 ժամ առաջ - 20:45 28-06-2025
Արդեն մի քանի տարի է՝ կառավարությունն իրականացնում է «Բուսաբուծության աջակցության ծրագիր», որը նախատեսում է մինչև 100 հա մակերեսով հավաստագրված սերմերով հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի եւ բերքահավաքի ինչպես նաեւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի՝ 50 տոկոսի չափով փոխհատուցում:

Աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով պետությունը տրամադրում է 80, իսկ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ:

Ալավերդի խոշորացված համայնքի Մղարթ բնակավայրում գյուղացիներից շատերն են օգտվել ծրագրից և այժմ սպասում են կատարված ծախսերի կեսի փոխհատուցմանը և կարծում են,որ իրականացվող ծրագիրը մեծ աջակցություն է գյուղացուն:

Մանրամասները՝ տեսանյութում․