Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:15 27-06-2025

Հին բլեֆ. ՔՊ-ի այլընտրանքը Բագրատ Սրբազանն է

Հավատընծայումը բարդ է։ Երբ դիմացինը չի հավատում, ապա ջանքերը ջուրն են ընկնում։ ՔՊ-ական գործիչները անցյալ օրերին մեծ ջանքեր էին գործադրում, որ ժողովրդին հավատացնեն, թե հեղաշրջման փորձ են կանխել, փրկել են պետությունը, ժողովրդավարությունը և այլն։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունիսի 26-ին գրառում է կատարել՝ նշելով, որ բոլոր այն քաղաքական ուժերը և գործիչները, ովքեր այս օրերին արդարացնում կամ մեղմացնում են Բագրատ Գալստանյանի կողմից նախապատրաստված ահաբեկչության փորձը, դրա հաջողության դեպքում նույն հետևողականությամբ արդարացնելու էին Հայաստանում խամաճիկային ռեժիմի հաստատումը, ընտրական ինստիտուտի ոչնչացումն ու ժողովրդավարության վախճանը, նոր «գույք պարտքի» դիմաց և «Մեղրին Ղարաբաղի դիմաց» գործարքները, պետության կազմալուծումը և ինքնիշխանության զիջումը արտաքին ուժին։

Այստեղ սարսարփելի տեսարան է նկարագրվում։ Իսկապե՞ս վախենում են Բագրատ Սրբազանից, և արդյո՞ք ուզում են նրան զիջել իշխանությունը։

Իրականությունն այն է, որ մինչև ձերբակալումը Բագրատ Սրբազանի ժողովրդականությունը ցածր էր։ Վաղուց հանրահավաքներ չէր անում, հետևորդների բանակը գնալով մաշվում էր։ Պարբերաբար եթեր էր դուրս գալիս, անդրադառնում օրախնդիրներին։ Այսինքն՝ վարում էլ պասիվ, բայց լեգալ գործունեություն։ Իրականում առանձնակի վտանգ չէր կարող ներկայացնել ՔՊ-ի համար։ Հեղաշրջման պլանն ու գաղտնալսված հեռախոսազրույցներն էլ մեկ տարվա վաղեմության էին՝ 2024-ի հուլիսի խոսակցություններ էին։

Հետևապես՝ ենթադրելի է, որ ՔՊ-ական գործիչների, այդ թվում Հայկ Կոնջորյանի վախերը բլեֆ են։ Այսինքն՝ իրականում նրանք Բագրատ սրբազանից չեն վախենում, ինչպես փորձում են ներկայացնել։ Իսկ ինչո՞ւ են ձևացնում, թե վախեեցած են։

Բագրատ Սրբազանի վրա սևեռելով հանրության ուշադրությունը, ՔՊ-ականները ստեղծում են կեղծ երկընտրանք։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանին պիտի ընտրես, կա՛մ Բագրատ Սրբազանին։ Զուգահեռաբար՝ նրանք ամեն ինչ անելու են այս ընթացքում, որ հանրությանն ու աշխարհին համոզեն, թե Բագրատ Սրբազանը ռուսամետ է, մտադիր է ՀՀ շահերը ստորադասել Մոսկվայի շահերին։

Այս է բլեֆի իմաստը։ Հայկ Կոնջորյանը ջանք է գործադրում աշխարհին համոզելու, որ Բագրատ Սրբազանը Հայաստանում խամաճիկային ռեժիմ հաստատելու նպատակ է ունեցել կամ ունի։ Խամաճիկային ռեժիմ ասելով, նկատի ունեն այն, որ Հայաստանի իշխանությունները սպասարկելու է ռուսական շահեր։ Սակայն քաղաքագետների ու քաղաքական գործիչների մեծ մասի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ամենառուսամետ գործիչն է պատմության մեջ։ Նրա օրոք է խամաճիկային ռեժիմ հաստատվել Հայաստանում։ Այդ մասին խոստովանել է նաև ինքն, ասելով, որ եղել է ֆորպոստի վարչապետ, հետո ամենաֆորպոստի վարչապետ։ Ներկայումս էլ բան չի փոխվել այդ առումով։

Հետևապես՝ ՔՊ-ն պետք է հնարավոր ամեն ինչ անի, որ իր մրցակիցները լինեն նույն դիրքերում, ինչ ինքը կա, այսինքն՝ հանդես գան որպես ռուսական շահերի պաշտպանության ջատագով, քանի որ միայն ավելի ռուսամետների, ավելի խամաճիկային ռեժիմ հաստատելու խնդիր ունեցողների հետ մրցակցելու դեպքում կունենան ընտրություններում հաղթելու շանս։ Հիվանդագին երևակայություն ունեցողն, իրոք կարող է վախենալ այսպիսի տեսարանից ու 2026-ին ձայն տալ ՔՊ-ին։ Այս պատճառով են նրանք սարսափելի տեսարաններ նկարագրում, բորբոքում մարդկանց երևակայությունը, ցույց տալիս, թե ՔՊ- ի այլընտրանքը Բագրատ Սրբազանն է։ Սա հին բլեֆ է, այդպես են ընդդիմադիրներին ներկայացրել ու հաղթել նաև նախկինում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում