Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:00 26-06-2025

Նիկոլն ա պետականակործանը․ անգամ կեղծիք չեն կարողանում անեն․ հարցում

Այսօր առավոտյան՝ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում, որում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել է պետականակործան։

«Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ–ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»,- գրել է Փաշինյանը։

Նշենք, որ նախօրեին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անվցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ մեր առաջնորդներից ո՞վ է պետականակործան»։

Հարցվածների մի մասը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի անունը, որոշներն էլ ասացին, որ պետականակործան առաջնորդ չունենք։

«Նիկոլը, էլ ով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամենաշատը Ռոբերտ Քոչարյանն է պետականակործան։
«Բոլորն էլ պետականակործան են, ամենաշատը՝ Ռոբերտ Քոչարյանը․ հայրենքիքը թալանել ա, միլիարդատեր ո՞նց դառավ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ ՝ Նիկոլ Փաշինյանն է պետականակործանը։
«Նիկոլը, չի՞ երևում խի։ Անգամ կեղծիքը չեն կարում կեղծեն, դրանց պիտի դնես ու վառես»,- ասաց նա։

«Սերժն էլ, Քոչարյանն էլ շատ վատն են, Փաշինյանը լավն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք