Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:05 26-06-2025

Փրայմերիզ՝ ընդդիմության առաջնորդին որոշելու համար

Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվեց։ Օրեր առաջ էլ կալանավորվել էր Սամվել Կարապետյանը։ Նրանցից ո՞վ կդառնա քաղաքական առաջնորդ։

Խորհրդային բռնազավթման տարիներին բազմաթիվ հոգևորականներ են բռնադատվել։ Կոմունիստական իշխանություններն անաստված էին, հալածում էին եկեղեցուն ու հոգևորականներին, որոնք նույնպես քաղբանտարկյալ էին համարվում այդ ժամանակ։ Այս առումով Բագրատ սրբազանը բացառիկ ուշադրության կարող է արժանանալ, որպես Հայաստանի առաջին բարձրաստիճան հոգևորական քաղբանտարկյալը։

Բագրատ սրբազանը ժողովրդականություն ունի կրոնական շրջանակներում, ժողովրդի մի մասի մոտ։ Նրա առաջնորդությամբ կազմակերպվել են ցույցեր, հանրահավաքներ։ Քաղաքական պայքարի որոշակի փորձ ունի։ Սակայն որևէ քաղաքական հավակնություն չունի։ Նշանակում է, որ նա կարող է առաջնորդել պայքարը, չստանձնելով քաղաքական որևէ պաշտոն, մնալով զուտ առաջնորդ։ Նրա անվան շուրջ կարող է ձևավորվել նախընտրական դաշինք։ Իհարկե՝ սա աննորմալ է։ Բայց ՀՀ-ում այդպիսի բազմաթիվ նախադեպեր են եղել, երբ քաղաքական ուժի առաջնորդը մանդատ չի վերցրել, նույնիսկ ցուցակում չի ներգրավվել։

Կանխատեսելի է, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանի շուրջ միավորված ուժերը 2026-ին կմիավորվեն Բագրատ Սրբազանի շուրջ։ ՀՀ երկրորդ նախագահը փաստացի պարտվել է 2021-ին։ 2026-ին նրա առաջնորդությունը պարտվողական տրամադրություն է ներշնչելու։ Այդ պատճառով պետք էր փոխել առաջնորդին։ Նախօրեին ձերբակալվածների պատկերը հուշում է, որ ՀՅԴ-ն, արցախցիները, «Հայաստան դաշինքի» մյուս ուժերը, Քոչարյանի համակիրները, բոլորը կմիավորվեն Բագրատ սրբազանի շուրջ։ Եվ նա կդառնա այս ուժերի առաջնորդը 2026-ի ընտրապայքարում։

Սամվել Կարապետյանի շուրջ էլ միավորվելու են ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի համակիր ուժերն ու անհատները։ Անցած կիրակի օրվա ուխտագնացությանը մասնակցում էին մեծ մասամբ այս ուժերը։

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ 2026-ին ԱԺ են անցնելու նույն ուժերը։ Պարզապես այս անգամ ՀՅԴ-ն ու քոչարյանականներին կարող են անցկացնել օգտագործելով Բագրատ սրբազանի ժողովրդականութունը։ Իսկ ՀՀԿ-ին ու սերժականներին անկցանելու հարցում կօգտագործեն Սամվել Կարապետյանի ժողովրդականությունն ու փողերը։

Չի բացառվում նաև, որ երկու ճամբարները կմիավորվեն եկեղեցու խնդրանքով։ Նրանք ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ ՔՊ-ն և հանրության մի մասը նրանց միմյանցից չի տարանջատում, որակում է մեկ բառով՝ նախկիններ։ Չնայած՝ նրանք ունեն խորքային տարբերություններ, սակայն Նիկոլ Փաշինյանի դեմ քննադատություններում բազմաթիվ ընդհանրություններ ունեն, որոնք էլ կարող են միավորման հիմք դառնալ։ Դրանից զատ նրանց միավորումը կարող է հանրությանը ոգևորել։ Այս դեպքում կառաջանա հարց, թե ո՞վ է լինելու այդ միավորված ուժի առաջնորդը՝ Բագրատ Սրբազա՞նը, թե՞ Սամվել Կարապետյանը։ Այս ժամանակ ընդդիմադիրները կարող են փրայմերիզ անել, հանրային հարցում իրականացնել, թե ո՞ւմ եք ցանկանում տեսնել միացյալ ընդդդիմության առաջնորդ։ Այսինքն՝ միացյալ ընդդիմության առաջնորդի ընտրության հարցը կարող են թողնել ժողովրդին։ Եթե հարցվածների մեծ մասը նախապատվությունը տա որևէ մեկին, ապա իմաստ ունի հանդես գալ միացյալ ընդդիմությամբ։ Եթե ձայները գրեթե հավասար լինեն, ապա իմաստ չունի։

Կարճ ասած՝ առաջիկա ամիսների գլխավոր հարցը հետևյալն է՝ ո՞վ կառաջնորդի նախկինների բանակները 2026-ի ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմադիրներն անջատ մասնակցեն, ինչպես 2021-ին։ Դրա համար Սրբազանին ու Կարապետյանին առանձին-առանձին կալանավորեցին։ Եվ եթե խորհրդարանական ընդդիմությունն ուզում է խափանել Փաշինյանի պլանը, նպաստել Սրբազանի և Կարապետյանի ազատ արձակմանը, միավորել էլեկտորատներն ու ազդել իշխանությունների որոշումների վրա, ապա կարող են այսօր էլ սկսել միացյալ ընդդիմության առաջնորդի փրայմերիզը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում