Ուղիղ եթեր
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:34 24-06-2025

Կա երեսպաշտության ու տգիտության մի «նորաձև» հիբրիդ՝ «ամեն ինչում կառավարությունը մեղավոր չէ»

Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Շատերին սա կարող է թվալ էմոցիոնալ գրառում, սարսափելի տեսանյութի ազդեցության տակ արված:
Ոչ: Իհարկե տեսանյութը անհնար է դիտել առանց էմոցիայի: Ինչպե՞ս կարող է երեխայի կյանքի ու առողջության հետ առնչվող որևէ բանի վերաբերել առանց էմոցիայի:

Բայց, դրանով հանդերձ, չկա որևէ էմոցիա գրառման երկրորդ մասի հետ կապված: Այո, վարորդական վկայականների «առուծախի» վերաբերյալ հայտնի ելույթը, որ ունեցավ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման համակարգի անարդյունավետությունը լղոզող մանիպուլյացիա է, ոչ ավելին:

Ո՞վ կարող է հերքել, որ կա վարորդականների առուծախ: Ոչ ոք: Բայց ո՞վ պետք է բացառի այդ առուծախը: Ու՞մ պետական և գերատեսչական գործառույթն է դա թույլ չտալը: Իրավապահ համակարգի՝ ոստիկանություն, դատախազություն, քննչական: Ի՞նչ կառույցներ են դրանք, ո՞վ է նշանակում այդ կառույցների ղեկավարներին, որոնք պետք է ապահովեն համապատասխան աշխատանքը եըւ թույլ չտան առուծախ:

Եթե այդուհանդերձ սպրդում է որևէ բան, եթե օբյեկտիվորեն հնարավոր չէ բացառել և զրոյացնել, ո՞վ պետք է ապահովի ճանապարհային երթևեկության այնպիսի վերահսկողություն, որ առուծախով վկայական ունեցողը վախենա որևէ խախտումից, առավել ևս մարդկանց կյանքի համար վտանգավոր որևէ խախտումից:

Ո՞վ պետք է ապահովի ճաապարհային երթևեկության անվտանգությունը անհրաժեշտ կահավորումով, կարգավորումներով և զուգահեռ՝ պատժի խիստ համակարգով, որպեսզի վարորդների մոտ իսպառ բացակայի ամենաթողության զգացումը: Պետական կառավարման համակարգը, նույն կառավարությունը՝ իր գերատեսչություններով:

Ո՞վ պետք է ապահովի այդ ամենի օրենսդրական կարգավորում և խիստ վերահսկողություն: Խորհրդարանը: Ինչո՞վ է զբաղված այդ խորհրդարանը՝ բացի «նախկինների» դեմ բոցաշունչ գրոհներից: Ոչնչով:

Այստեղ չկա ոչ մի էմոցիա, հարգելիներս: Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության պատասխանատուն կառավարությունն է, ցանկացած երկրում: «Հեծանիվ» հորինել պետք չէ:

Մարդիկ իրենց հարկերով պահում են կառավարման համակարգը, որ այդ համակարգը լուծի հանրային համակեցության համար անհրաժեշտ հարցերը, այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգության:
Մանրամասն ծավալվում եմ, որովհետև կա երեսպաշտության ու տգիտության մի «նորաձև» հիբրիդ, հետևյալ ձևակերպումով՝ «ամեն ինչում կառավարությունը մեղավոր չէ»»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին