Ներքին 5 ժամ առաջ - 22:15 03-06-2026

4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան

Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն առցանց միացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին:

«Այս ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և երեքում էլ պարտվեցին։ Հայ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը։ Հայ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը»,- իր տան բակից հանրահավաքի մասնակիցներին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, փոփոխությունները գալիս են, որոնք մարդիկ կզգան իրենց կյանքում.դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո և յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու հաամար և հավելելով որ երաշխավորում է դա:

«Այլևս մենք թույլ չենք լինի Փաշինյանի պատճառով; Ուժեղ ենք լինելու։ Այդ օրը հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը հունիս 7-ին յուրաքանչյուր երիտասարդ, հայր ու մայր յուրաքանչյուր տարեց հնարավորություն կունենա որոշելու իր գալիք սերունդների ապագան»,- ասաց Կարապետյանը՝ շեշետելով, որ հայերը պետք է մասնակցեն ընտրություններին որպեսզի ուրիշները չորոշեն մեր ճակատագիրը։

«Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողվուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում, պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ ՀՀ քաղաքացիների համար 300 հազար նոր աշխատատեղ»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Նա ՀՀ քաղաքացիներին հարցրեց, թե պատրաստ են աջակցել Ալիևի շահերը սպասարկող իշխանությանը, պատրաստ են ընդունել տարիների նվաստացում և ձախողումներ և ստացավ բացասական պատասխան:

«Թե՞ ընտրելու եք ազատ և ուժեղ Հայաստանը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով որ դրա համար պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը հաղթահարել է իր վախերը և Ալիևն ու նրա մարզպետը չեն որոշում հայերի հարցերը։

«Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին մենք միասին պատմություն ենք կերտելու, մենք պարտավոր ենք այն անել, որովհետև Հայաստանի Հանրանպետության գոյությունն է վտանգված:

Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին դառնալ փոփոխության մաս։ Ցույց տվեք, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը».- հայտարարեց Կարապետյանը:

Նա նշեց, որ հունիսի 17-ին Նախիջևանում կայանալու է «արևմտյան ադրբեջանի» համաժողով, որի պատվավոր հյուրը Նիկոլ Փաշինյանն է լինելու և այդ այցը պետք է խափանել հունիսի 7-ի ընտրություններով;

«Հունիսի 7-ին հաղթանակը մերն է, Փաշինյանը՝ Ադրբեջանինը»,- եզրափակեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։