Ներքին 1 տարի առաջ - 15:39 20-06-2025

Պարզվում է՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը սեփական կամքով է ազատվել ծառայությունից

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս պատճեները՝ գրելով. «Պարզվում է՝ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը՝ Ալեքսանդր Ազարյանը, ոչ թե հեռացվել, այլ անձնական նախաձեռնությամբ, այսինքն՝ սեփական կամքով է ազատվել ծառայությունից։

Փաստորեն, վերստին ծառայության ընդունելու կամ ուժային այլ կառույցում ծառայության անցնելու որևէ խոչընդոտ բացակայում է։

Ի լրումն Ռուբեն Մելիքյանի նախորդ օրվա հայտարարության՝ տեղեկացնեմ նաև, որ Մերի Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքով ներկայացրածս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է նաև մեկ այլ քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երկրորդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելը)»։

Նշենք, որ ավելի վաղ Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, կարմիրբերետավոր Ալեքսանդր Ազարյանն ասել էր․ «Ինձ առհասարակ հարմար ա, բայց ցանկություն չունեմ ձեր հարցերին պատասխանելու, դիմեք ոստիկանության լրատվական բաժին։ Եթե էսօրվա միջադեպի հետ ա կապված, դիմեք իրանց։ Իմ նյարդերը տեղի չի տվել, երևի դուք, ասենք, հարվածն ու հրելը չեք տարբերում, հարված չեք տեսել ուրեմն։ Իմ ներվերը միշտ ամուր ա, իմ ներվերը միշտ դիմացել ա»

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում