copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:53 19-06-2025

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ:

«Ամենքիս հոգու պարտքը թող լինի հենց այդ օրը լինելու Սուրբ Էջմիածնում՝ որպես հարազատ զավակ Լուսո Խորան Սուրբ Էջմիածնի, որպես հավատարիմ զավակ Հայոց ծերունազարդ և շնորհազարդ Հայրապետի»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։