Ներքին 1 տարի առաջ - 11:45 17-06-2025

Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդով գրանցել է 543 հա հողատարածքի սեփականության իրավունք

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝

33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները:

2 դրվագով կատարել է փողերի լվացում՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 3.5 հա և 0.37 հա հողատարածքները:

Գույքահարկի վճարման հարթակում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ փաստացի չի վճարել իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկը՝ Գոռավան բնակավայրին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի գույքային վնաս:

Հափշտակել է իրեն վստահված՝ Գոռավանի համայնքապետարանի կարիքների բավարարման նպատակով հատկացված՝ ՍՊ ընկերության անվամբ լրացված՝ 1 միլիոն 129 հազար դրամի չափով սեղմված գազ լիցքավորելու համար նախատեսված կտրոնները:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացում կատարելը) (2 դրվագ):

Դատախազը 2025 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Ա.Բ.-ի որդու նկատմամբ՝ Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարին պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար (23 դրվագ):

Դատախազը 2025 թվականի հունիսի 10-ին Գոռավան համայնքի նախկին ղեկավարի որդու վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում