Ներքին 2 տարի առաջ - 17:40 12-09-2023

Կալանք է դրվել նախկին պատգամավորի դստերը պատկանող հողատարածքի վրա

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք դնել վերոնշյալ տարածքի վրա: Քննիչի որոշման դեմ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Գ.-ի ներկայացուցչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել էր բողոք, որը մերժվել էր, իսկ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ՝ բավարարվել: Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել էր՝ միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ա.Գ.-ի իրավունքների ու օրինական շահերի խախտումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2021 փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է նաև վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը (իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում):

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում