Ներքին 1 տարի առաջ - 21:57 16-06-2025

Արամ Ա Վեհափառը մտահոգություն է հայտնել Իրանի և Երուսաղեմի հայ համայնքում ստեղծված վիճակի առթիվ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայնքում ստեղծված իրավիճակին․

«Իրանի եւ Իսրայէլի միջեւ շարունակուող ռազմական գործողութիւնները բնականաբար երկու երկիրներուն մէջ հաստատուած հայ համայնքներուն մօտ յառաջացուցին լուրջ մտահոգութիւններ:

Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այս առաւօտ, Երկուշաբթի, 16 Յունիս 2025-ին, դժուարութեամբ կարողացաւ կապ հաստատել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի եւ հայ համայնքի պատասխանատուներուն հետ եւ իմացաւ, որ հայ համայնքը չէ ենթարկուած որեւէ վնասի եւ մօտէն կը հետեւի տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն՝ իր կրօնական ու համայնքային կառոյցներուն ու պատասխանատուներուն ճամբով: Ինչ կը վերաբերի Երուսաղէմի եւ շրջակայքի հայ համայնքին, Նորին Սուրբ Օծութիւնը դարձեալ մօտէն կը հետեւի հայ համայնքի ապահովական կացութեան»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ