Տավուշում անտառից փայտ տեղափոխող քաղաքացիները վիճաբանել, ապա ապտակել են էկոպարեկին․ shamshyan.com
copy image url

Տավուշում անտառից փայտ տեղափոխող քաղաքացիները վիճաբանել, ապա ապտակել են էկոպարեկին․ shamshyan.com

Ներքին 5 ժամ առաջ - 20:33 16-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շուրջ 3 օր առաջ Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Հովիկ Խ․-ն անտառում «ՈՒԱԶ» ավտոմեքենա կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով մի քանի անգամ ապտակել է Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Արգիշտի Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ հունիսի 6-ին ժամը 15։00-ի սահմաններում Արգիշտի Ա․-ն Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Ղ․-ի և Արծվաբերդի տեղամասի էկոպարեկի հետ «Իջևանի անտառտնտեսություն», «Խաչարձանի անտառպետության» 5-րդ պահաբաժնի տարածքում կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 1․5 խ/մ վառելափայտով, որի համար վերջիններս համապատասխան փաստաթուղթ չունենալու համար ցանկացել են կազմել համապատասխան արձանագրություն, որի ժամանակ իրենց է մոտեցել Հովիկ Խ․-ն և Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ք․-ն ովքեր Արգիշտի Ա․-ից պահանջել են առանց արձանագրությունը կազմելու բաց թողնել ավտոմեքենան, որի համար վիճաբանություն է առաջացել և իրենց մոտեցած Հովիկ Խ․-ի եղբայրը՝ Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Շեկո Խ․-ն առաջարկել է հետագա պարզաբանումը շարունակել այլ վայրում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը Հովիկ Խ․-ն և Շեկո Խ․-ն հանդիպել են Արգիշտի Ա․-ի հետ, որի ընթացքում Շեկո Խ․-ն առաջարկել է վերջիններիս հաշտվել և իրավապահ մարմիններին հաղորդում չներկայացնել կատարվածի մասին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արգիշտի Ա․-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում