copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 11:25 16-06-2025

Լուկաշենկոն Պուտինին պանիր կնվիրի՝ Կրեմլի պատկերով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նվեր է պատրաստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Նվերը լինելու է բելառուսական արտադրության պանիր, որի վրա պատկերված կլինի Կրեմլը։

Լուկաշենկոն անձամբ հանձնարարել է, որպեսզի պանրի մակերևույթին տեղադրվի Կրեմլի պատկերը՝ որպես խորհրդանշական ժեստ։ Նա նշել է, որ ցանկանում է այս կերպ ընդգծել Բելառուսի արտադրանքի որակն ու հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ։