Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 13-06-2025

Վերաքննիչում վճիռ բողոքարկելը մարդու իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ընթացակարգ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության հունիսի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով։

Հասկանալու համար՝ արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ, Oragir.News-ը կապ հաստատեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Նա բացատրեց, որ վերաքննիչ ատյանը բողոքի հիման վրա քննում է՝ արդյո՞ք առաջին ատյանի որոշումն իրավաչափ է։ Վճռաբեկ դատարանը, որպես երրորդ ատյան, գործում է այլ դերակատարությամբ՝ ապահովելով օրենքի միատեսակ կիրառումը պետության տարածքում։ Վճռաբեկ դատարանը գործի փաստական կողմերը չի քննում, այլ հանդես է գալիս որպես իրավական վեճերի վերջնական լուծող՝ երբեմն նաև սահմանադրական իրավունքի հարցերում։

Ինչ վերաբերում է վերաքննիչ փուլում գրավոր ընթացակարգին, ապա պարոն Բաղդասարյանն ասաց, որ նոր քրեական դատավարության օրենսգրքով վերաքննիչ բողոքարկումները որպես կանոն քննվելու են գրավոր։ Այսինքն՝ կողմերը ներկայացնում են գրավոր բողոքներ ու պարզաբանումներ, իսկ դատարանն, ըստ հայեցողության՝ կարող է նաև հրավիրել կողմերին բանավոր պարզաբանումների համար։

Բաղդասարյանի խոսքով՝ սա կարևոր ինստիտուտ է, սակայն պետք է երաշխավորվի, որ մեղադրյալն ունի իրավունք, որ իրեն լսեն։

«Երբեմն մեղադրյալն իր մտքերն ու դիրքորոշումը ավելի հստակ կարող է ներկայացնել բանավոր ձևով, ոչ թե գրավոր։ Այդ իսկ պատճառով, պետք է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լինեն այնպիսի չափանիշներ, որոնք կերաշխավորեն, որ մեղադրյալը հնարավորություն ունենա ներկայացնելու իր դիրքորոշումը նաև բանավոր»,- ընդգծեց փաստաբանը։

Հարցին՝ գրավոր ընթացակարգը կարո՞ղ է համարվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, փաստաբանն ընդգծեց, որ առանց օրենսդրական համապատասխան չափանիշների՝ այո, կարող է խախտում համարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը