Ըստ էության 1 տարի առաջ - 23:00 11-06-2025

Ըստ էության․ Կասկադը պետք է կառուցվի այն տարբերակով, որի տակ կան 3 հիմնադրի ստորագրությունները

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանին։

Նրա հետ խոսել ենք Կասկադն ավարտուն տեսքի բերելու նախագծերի մրցույթում հաղթած այս ընկերության, դրա հաղթանակը ոչ մասնագիտական համարելու, նոր մանրակերտը Երևանի պատկերն աղավաղելու, Կասկադի հիմնադիրների 1970-ականների նախագիծը չքննարկելու, հաղթած ֆրանսիական նախագծի հայ ժողովրդի, Հայաստանի իդեալների, արժեքների հետ առնչություն ունենալու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ այն, որ Կասկադն ավարտուն տեսքի պետք է բերվի ոչ հիմնադիրների նախագծով, դա անհարգալից է։

«Կասկադը պետք է կառուցվի այն տարբերակով, որի տակ կան Ասլան Մխիթարյանի, Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ստորագրությունները»,- ասաց նա։

Ստեփանյանի համոզմամբ՝ պետությունը պետք է ծառայի ինքնությանն, ազգի հույզերին, ոչ՝ հակառակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել