Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:30 11-06-2025

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի փոխվարչապետին

Հունիսի 10-ին Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջին:

Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Շնորհավորելով դեսպանին Մալթայի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետ Իեն Բորջը հաջողություն մաղթեց դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար, հավաստիացրեց, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄՀ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգային, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-մալթական փոխգործակցության հարցերին: Մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում

Ձեզ գուցե հետաքրքրի