Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:03 10-06-2025

Արցախի թեմի առաջնորդի գլխավորությամբ կքննարկվի Արցախ վերադարձի հարցը

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) նախաձեռնությամբ իրականացվելու է փորձնական, բայց կարևոր ծրագիր՝ «Ամոքում վկայությունների միջոցով»։

Նախաձեռնության նպատակն է օգնել բռնի տեղահանված արցախցիներին, ներկայացնելով ճշմարտությունն ու իրենց տառապանքը՝ հասնել ներքին խաղաղության և քննարկել ապագային միտված քայլերն ու պայմանները, այդ թվում՝ Արցախ վերադարձը։

Հունիսի 2-ին Երևանում կայացավ առաջին հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների և նրանց վկայությունները լսող փաստագրող հանձնաժողովի հետ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով նախաձեռնած ծրագրի կարևորությունը, հայտնելով, որ ծրագիրը մարդասիրական և հոգևոր ու մշակութային է։ Այն չունի որևէ քաղաքական ազդեցություն և բովանդակություն։ Վկայությունները և զրույցների ձայնագրությունները կմնան գաղտնի և չեն հրապարակվի՝ առանց հեղինակների հստակ համաձայնության։

Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց հանդիպման հարցազրույցի մասնակիցներին և ներկայացրեց հանձնաժողովի կազմը՝ Կալիֆորնիայի դատավոր և Ճշմարտության ու արդարության կենտրոնի հիմնադիր Գասիա Ակպարյանին, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ, իրավապաշտպան Ջոնաթան Սպանգենբերգին, նշելով, որ «նրանք ընտրվել են իրենց բացառիկ փորձի, անկախության ու տուժած անձանց արժանապատվության նկատմամբ խոր հարգանքի համար։ Նրանց ներկայությունը երաշխիք է, որ մեր ձայնը հնչի արժանապատվորեն և պատշաճ ուշադրությամբ»։

Գործընթացը ղեկավարելու համար Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Լուիս Մորենո Օկամպոյին և Արտակ Բեգլարյանին՝ աշխատանքները համակարգելու համար. «Նրանց աջակցությամբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը և «Աֆեյան» հիմնադրամը մեզ տրամադրում են կարևոր խորհրդատվություն, որոնց ներկայացուցիչները կդիտարկեն գործընթացը»։

Այնուհետև հանձնաժողովի անդամները՝ դատավոր Գասիա Ակպարյանը և Ջոնաթան Սպանգենբերգը, ԱԹ առաջնորդի հետ լսեցին վկաներին, հարցեր ուղղեցին նրանց, ներկայացնելով նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները ծրագրի վերաբերյալ։ Ծրագրին մասնակցում էին դիտորդներ՝ Արտակ Բեգլարյանը, Թալար Կազանջյանը և Մարիա Աբրահամյանը։ ՀԱԵ ԱԹ առաջնորդը շնորհակալություն հայտնեց նաև «Բարս մեդիա»-ին՝ նկարահանումների և «Շոա» հիմնադրամին՝ աջակցության համար։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում