Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:18 10-06-2025

Միջնադարյան Որոտնավանքը շուտով կբացվի այցելուների համար

Սյունիքի մարզի միջնադարյան վանական համալիր Որոտնավանքը գտնվում է վերակառուցման փուլում, շինարարությունը կավարտվի 2 ամսից։

Վանական համալիրը բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից:

Շինարարական գործընթացում մեծ ուշադրություն է դարձվում համալիրի պատմական տեսքի վերականգնմանը՝ պահպանելով միջնադարյան ճարտարապետության տարրերը։

Մանրամասները՝ տեսանյութում: