Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 10-06-2025

Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։

Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ համատեղ։

Վերանորոգված դասասենյակը աշակերտներին հնարավորություն կտա լեզվական խոչընդոտները հաղթահարել ժամանակակից պայմաններով հագեցած դասասենյակում։

«Ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Մաստարայի միջնակարգ դպրոցում, որտեղ հարյուրավոր աշակերտներ այսուհետ ևս հնարավորություն ունեն վերանորոգված, նոր ու թվայնացված, ինչպես նաև Ֆրանսիայից բերված նոր գրականությամբ համալրված դասասենյակում ֆրանսերեն սովորել», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Շատ կարևոր է, որ հայաստանյան դպրոցներում սովորում են ֆրանսերեն և շատ ուրախ եմ, որ կրկին մենք ականատեսն ենք այսպիսի արդյունքի: Իսկապես տպավորված եմ ֆրանսերենի իմացության նման մակարդակով: Ուրախ եմ, որ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում ենք այս ծրագիրը», – նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում