Ներքին 2 տարի առաջ - 18:21 13-10-2023

ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանատան պատվիրակության հետ քննարկել է ֆրանսերենի դասավանդման հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեի և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ բնագավառներում ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար:

Հանդիպմանը ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիական վերածննդի նախագիծը (FSPI), որը նախատեսվում է մեկնարկել 2024-2025 թվականների ընթացքում: Ծրագրի առանցքում ՀՀ քոլեջներում և դպրոցներում ֆրանսերենի դասավանդման և ուսուցման որակի բարելավումն է: Կողմերը քննարկել են ծրագրի իրականացման ձևաչափն ու համագործակցության հնարավորությունները նշյալ գործընթացում:

«Մենք արդեն իսկ ունենք այս ուղղությամբ հաջող համագործակցության փորձ: Խոսքս վերաբերում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկվել են ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական աջակցության, գործընթացում առավել շատ ուսումնական հաստատություններ և սովորողներ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը կարևորել է ԿԳՄՍ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը նշյալ գործընթացներն իրականացնելու գործում: Ֆրանսիական կողմը փաստել է, որ ֆրանսերենի դասավանդման վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները կստանան վկայականներ:

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա հանդիպումներում ներկայացնել գործնական քայլերին ուղղված աշխատանքները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում