Ներքին 2 տարի առաջ - 19:56 29-08-2024

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ԿԳՄՍ նախարարության ինստիտուցիոնալ աջակցությունը հիմնադրամի՝ կրթական ոլորտում գործունեության կայացման և հաջող ընթացքի գործում:

Կողմերը քննարկել են ՀՀ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման, մասնավորապես՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև նոր մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում անդրադարձ է եղել մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց 30 կրեդիտի ապահովմամբ հանրակրթական համակարգ ներգրավելու ծրագրին, որը կարող է նպաստել մանկավարժական տեղերի համալրմանը:

Քննարկվել է նաև դպրոցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգի հարցը՝ կարևորելով տնօրենների հետ քննարկումներ իրականացնելու և մասնակցային ձևաչափով դպրոցի գործունեության չափանիշների մշակման աշխատանքային խումբ ձևավորելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սերունդ» ծրագրի քառամյա գործունեությանը և արձանագրած արդյունքներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվա շրջանակում, նախատեսվում է անցկացնել ուսուցչական խորհրդաժողով, որը կլինի փորձի փոխանակման հարթակ, որտեղ կարող է ներկայացվել նաև «Սերունդ» ծրագիրը:

Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում