Ներքին 1 տարի առաջ - 19:38 09-06-2025

Բաքվի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է. Monument Watch

Monument Watch. 2025 թվականի հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղում հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբուվը լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նշեց, որ շինարարական և «վերականգնողական» աշխատանքների շրջանակում իրականացվում է «հայկական օկուպացիայի ժամանակ անօրինական կերպով» կառուցված շինությունների քանդում և ապամոնտաժում:

Նշվում է, որ այդ կառույցները «չեն համապատասխանում Ադրբեջանի ճարտարապետական նորմերին, ոճին», կառուցված են անորակ և շինարարական նորմերի խախտմամբ (https://t.me/bez_tor/64728?fbclid=IwY2xjawKqn5NleHRuA2FlbQIxMABicmlkETAzVzNIVjZ6d2tEYnVmaVZUAR7EoMJDgpBCXZPmgt6elsHERkuNUr01Lc-91_LOnU5CH6xzVqHnHWbBDa5Omw_aem_MR4XvQUFWDJzQRKA5y1hnQ):

Ադրբեջանական կողմը շուրջ մեկ տարվա համատարած ոչնչացումներից հետո ի վերջո փորձեց բացատրություն տալ, թե ինչու է քանդվել Ստեփանակերտ քաղաքի զգալի մասը՝ սեփական հայրենիքում հազարավոր արցախցիների կառուցած տները՝ որակելով անօրինական և օկուպացիոն: Ընդ որում, տարօրինակ կերպով օկուպացիոն են դարձել նաև նախախորհրդային և խորհրդային տարիներին կառուցված առանձնատները, բնակելի շենքերը, թաղամասերը:

Նկատելի է, որ ադրբեջանական կողմի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է։ Մյուս տարօրինակ զուգադիպությամբ՝ Արցախի Հանրապետության տարիներին կառուցված բնակելի համալիրները պահպանվում են, վերափոխվում, վերաբնակեցվում և հայտարարվում նորակառույց: Այսպես, Ստեփանակերտի թաղամասերից մեկը դարձավ ուսանողական հանրակացարանային համալիր, իսկ քաղաքի մշակութային շենքերը, դպրոցները աննշան վերանորոգումներից հետո որկավեցին որպես նորակառույց կամ հիմնովին վերակառուցված: Հատկանշական է նաև, որ տարբեր սոցիալական հարթակներում սկսում են գործընթացներ իրականացնել և քանդել Ստեփանակերտի եկեղեցիները և տեղում մզկիթներ կառուցել https://t.me/bez_tor/64743?single։ Ի մասնավորի դրվում է Ստեփանակերտի երկու եկեղեցիների քանդման հարցը՝ որպես «օկուպացիոն շինություններ»։

Մեր արձագանքը

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Պահպանել ժառանգությունը, նշանակում է ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։ Այս սկզբունքները բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել