Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:39 30-05-2025

ՀՀ սահմանը չի պաշտպանվում մեմերով, իսկ հայերի անվտանգությունը չի ապահովվում «թասիբով տղու» կեցվածքով

«Այս ճակատագրական պահին, երբ պետությունը կանգնած է իր հարավային դարպասների պաշտպանման մարտահրավերի առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հրապարակային ցինիզմը, քաղաքական անզորությունը և փողոցային հռետորաբանությունը, ոչ միայն անպատասխանատու են, այլև վտանգավոր»։

Այս մասին գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս գիշեր Արբեջանի ԶՈՒ-ի կողմից Սյունիքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցները, որի հետևանքով վնասվել է բնակելի տուն և խոցվել է կենդանի, վկայում են Հայաստանի սահմանների շարունակական խոցելիության և անվտանգային համակարգի փաստացի բացակայության մասին։ Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես սովորական սահմանային լարվածություն․ սա պետության տարածքային ամբողջականության, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և ռազմաքաղաքական սուվերենության հերթական ոտնահարում է, իսկ ավելի կարճ՝ պատերազմ։

Այդուհանդերձ, այս ճակատագրական պահին, երբ պետությունը կանգնած է իր հարավային դարպասների պաշտպանման մարտահրավերի առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հրապարակային ցինիզմը, քաղաքական անզորությունը և փողոցային հռետորաբանությունը, ոչ միայն անպատասխանատու են, այլև վտանգավոր։

Երբ երկրի ղեկավարի հրապարակային ելույթը շեղում է ուշադրությունը անվտանգային աղետի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունից և փոխարենը վերածվում է անձնական վիրավորանքների հարթակի, դա արդեն խոսում է պետական ապամոնտաժման քաղաքականության մասին։

Աշխարհագրական ճշգրտությամբ հարվածող կրակոցներին ի պատասխան՝ պետական լռություն, իսկ քաղաքական դաշտում՝ հռետորական կրակոցներ սեփական ժողովրդին։ Այս համադրությունը միայն մեկ բան է նշանակում՝ կառավարական մակարդակում տեղի է ունենում իրականության ժխտում, պատասխանատվության փախուստ և ժողովրդի պաշտպանված լինելու պահանջի խեղաթյուրում։

Հայաստանի Հանրապետության սահմանները չեն կարող պաշտպանվել վիրավորական մեմերով, իսկ հայերի անվտանգությունը չի ապահովվում «թասիբով տղու» կեցվածքներով։

…Համատարած լրջության, պետական մտածողության և ռազմավարական գործողությունների բացակայություն։
Հ.Գ. Լռելը դավաճանություն է, իսկ խոսելը՝ պատասխանատվություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը