Ուղիղ եթեր

«Չուլանացված» եկեղեցիները, Սրբազանը կրթում է Փաշինյանին, «եթե կրակենք, պատերազմ կլինի»․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 17 ժամ առաջ - 20:10 29-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 29-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ «Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։ Այնուհետև կառավարության ղեկավարը սահուն անցում կատարեց եկեղեցիներին՝ պնդելով, թե վերջիններս «չուլանացված են»։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի, ասենք՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդը մտնում է եկեղեցի` հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում ես, նայում ես՝ էստեղ աղբ է գցած, էնտեղ մեկի հին շորերն են, մեկը կոշիկն է դրել, մեկը իր հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ՝ վայ, համալիրում հարսանիք է եղել»,- զայրացավ Փաշինյանը։

Հայաստանյան եկեղեցիների չուլանացված լինելու հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից։ Ի պատասխան՝ Սրբազանը մի փոքր կրթեց Նիկոլ Փաշինյանին՝ ուշադրություն հրավիրելոով այն բանին, որ «Չուլան»-ը հայերենում կոչվում է խորդանոց։ «Չուլանի հայերենը խորդանոցն է, եթե չգիտի, թող սովորի։ Մենք չուլանացված եկեղեցի չունենք։ Հակառակը՝ չուլանացված եկեղեցիները մեկ առ մեկ դարձնում ենք եկեղեցի»,-ասաց Աջապահյանը։ Միքայել Սրբազանը նաև հավելեց, որ մեր այն եկեղեցիներում է ցեմենտ լցված, որոնք չունեն կից խորդանոց։

Թեպետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սարդարապատում վստահեցնում էր, որ լինելու է ոչ թե պատերազմ, այլ խաղաղության, այնուամենայնիվ նրա խոսքերից 24 ժամ էլ չանցած Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը կրկին ադրբեջանական կրակի տակ է հայտնվել: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան: Գերատեսչությունը նաև վնասված լուսամուտի լուսանկարներն է հրապարակել: Այսօր հայկական կոմղը կրկին Բաքվին դարձյալ հորդորել է հետաքննել բնակելի տան գնդակոծումն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով: Բաքվի արձագանքը չուշացավ. հերքեցին՝ պնդելով, թե իրենք քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա երբեք չեն կրակում: Խոզնավարի ու հարևան Խնածախի բնակիչներն ամեն գիշեր վերսկսվող ադրբեջանական կրակոցների մասին ահազանգում են արդեն ավելի քան երկու ամիս: Գիշերային կրակոցները սկսվեցին մարտին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց կարճ ժամանակ անց:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Խոզնավարի կրակոցներին՝ պնդելով, որ ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է։ «Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է: Ցավոք սրտի, կրկնվում են այդպիսի դեպքերը, մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք՝ այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությա՞մբ են եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում: Քրեական գործերի քննությունից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»,- ասաց նա: Հարցին՝ եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, նա արձագանքեց. «Հիմա Դուք պարզագույն հարց եք տալիս: Դե, իհարկե, կգնա էսկալացիա, և չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որով էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:40 Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը
19:18 Մեր ընտանիքին վերագրում են թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ. Աննա Հակոբյան
08:56 Սրբազան շարունակիր քեռուդ կնգան դոմ*ել. Փաշինյանի սկանդալային գրառումը
17:52 Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան
22:22 Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ, Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին
17:20 «Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին
18:17 Գեղացին իրավունք չունի սովի, երկու բըլդրղան քաղի, թթու դի ու կի. դսեղցի տատիկ 
15:18 «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 
19:00 Աննա Հակոբյանի հայհոյանքների «խերը»․ ՔՊ-ամերձ բլոգերը դատարանում սպառնացել է Oragir.News-ի լրագրողին
16:16 Hayat Project-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից