Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում շարունակվում է «Oragir.News-ն ընդդեմ Անիտա Հարությունյանի» դատական նիստը։
Այսօր՝ մայիսի 29-ին, նշանակված էր հերթական դատական նիստը։ Նախքան նիստի սկսվելը մեղադրյալ Անիտա Հարությունյանը դարձյալ չի կարողացել զսպել իրեն և վիրավորել է գործով վկա լրագրողին՝ Արփինե Նավասարդյանին։
Մեղադրյալին մասնավորապես հետաքրքրում էր, թե
Oragir.News-ը չի՞ պատրաստվում դատի տալ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ իրեն ուղղված հայհոյախառն գրառման համար։
«Չե՞ք պատրաստվում Աննա Հակոբյանին դատի տալ, Ձեր լրագրողուհու մասին ճիշտը ասելու՝ «անբարոյական» անվանելու համար»,- ասել է նա։
Սկզբում Անիտա Հարությունյանի մեղադրանքներին ոչ ոք չպատասխանեց, սակայն վերջինս իր ոգևորությունը չէր կարողանում զսպել, ավելին՝ անցնում էր սպառնալիքների․ «Բա չե՞ք վախենում, որ դա լիքը էջեր կտարածեն»։
Ի պատասխան՝
Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանն ասաց, որ Աննա Հակոբյանի գրառումն անհրաժեշտ է ուշադիր կարդալ և հասկանալ, որ դա վերաբերվում է ոչ թե լրագրողին, այլ վերնագրին։
Նշենք, որ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր
Oragir.News-ի «Ամփոփ լուրերի» մայիսի 14-ի թողարկումով, որի շապիկին առկա էր նաև Արփինե Նավասարդյանի լուսանկարը և կից գրել․ «Ծաղիկների թեմայի անբարոյական վերնագիր և անբարոյական մատուցում»։
Այսպիսով՝ Աննա Հակոբյանի հայհոյախառն գրառումները ոգևորել են նաև ՔՊ-ի աջակից Անիտա Հարությունյանին, ու վերջինս ոչ միայն իր հիացմունքը չի թաքցնում և անգամ դատարանում ակնհայտ կերպով ի ցույց է դնում այն, այլև սպառնում է, որ մի շարք էջեր կտարածեն այն։
Կարող ենք փաստել, որ մեր լրագրողին թիրախավորելու Աննա Հակոբյանի ցանկությունը կարծես թե իրականություն է դարձել, և անգամ Անիտա Հարությունյանը, ով մեկ այլ գործով մեղադրյալ է, թիրախավորել ու վիրավորել է իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի աջակից, մոդել Անիտա Հարությունյանը 2024 թվականի հունիսի 20-ին մեկ այլ կնոջ հետ
ներխուժել էր Oragir.News-ի խմբագրություն, հայհոյանքներ էր հնչեցրել, ապա հավաքել սեղաններին դրված համակարգիչներն ու սպառնացել դրանք պատուհանից դուրս շպրտել՝ խափանելով մեր լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։
Անիտա Հարությունյանին դուր չէր եկել մեր հրապարակումը, որտեղ մեր աղբյուրը
հայտնել էր, որ վերջինս Դուբայում տարատեսակ սեքս ծառայություններ է մատուցում, և այդ իրողությունը հավաստող լուսանկարներ տրամադրել։
Փաշինյանի աջակից մոդելն ավելի վաղ էլ մի շարք վիրավորանքներ է
հնչեցրել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հասցեին՝ նրանց անվանելով թուրք։