Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:47 28-05-2025

Հույս ունեմ՝ այս իշխանությունների մուտքը Սարդարապատ վերջինն էր. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը միջոցառում էր կազմակերպել Սարդարապատի հերոսամարտի 107-ամյակի կապակցությամբ։

Oragir.News-ը միջոցառման շրջանակում զրուցեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։

Նա ներկայացրեց Մայիսյան հերոսամարտերի պատմական կարևորությունը՝ ընդգծելով այդ օրերին ստեղծված ծանր իրավիճակում հայ ժողովրդի համախմբվածությունն ու միասնությունը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ Չալաբյանը նշեց․ «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ սա վերջին անգամն է, երբ այդ մարդկանց մուտքը թույլատրվում է Սարդարապատի հուշահամալիր։ Հույս ունեմ՝ ի վերջո կկարողանանք նրանց ազատել իշխանության բեռից, որովհետև նրանք չեն կարողանում այն կրել։ Իրենք նսեմացնում են մեր հաղթանակները, ստորացնում ժողովրդին։ Հուսով եմ՝ կվռնդենք նրանց իշխանությունից, որպեսզի ժողովուրդը կրկին սկսի շնչել և վայելել իր հաղթանակների բերկրանքը»։

Oragir.News-ը զրուցեց նաև քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի հետ, որը ևս կարևորեց Սարդարապատի հերոսամարտի նշանակությունը՝ ընդգծելով պատմությունից դասեր քաղելու և անցյալի սխալները չկրկնելու անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին