Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:10 27-05-2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր:

«Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է:

Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման առումով, որը վստահաբար իրականացնելու ենք:

Բարեխիղճ և հետևողական աշխատանքը չի կարող պտուղ չտալ:
Կուզենայի նաև կարդալ Ձեր դիտարկումները կենտրոնի փոփոխությունների մասով . այն ինձ համար շատ կարևոր է»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները