Ներքին 4 տարի առաջ - 20:23 10-06-2022

ԱՀԿ-Ն և ԵՄ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում են նվիրել Գորիսի բժշկական կենտրոնին

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ժամանակակից ռենտգեն սարքավորում են նվիրել Գորիսի բժշկական կենտրոնին ռադիոլոգիայի կաբինետում օգտագործելու համար՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայրաքաղաք Երևանում և մարզերում ռենտգեն սարքավորումներ են ստացել ևս 6 հիվանդանոց։ Ռենտգենյան նոր սարքերը հեշտացնում են հիվանդների բուժման ընթացքի մշտադիտարկումը և բարելավում կլինիկական ախտորոշումների իրականացումը։ Ժամանակակից այս ռենտգեն սարքերն անգնահատելի են հատկապես այն հիվանդանոցների համար, որոնք օրական ընդունում են հարյուրավոր հիվանդներ: Թվային ռենտգեն սարքերն ապահովում են ավելի որակյալ պատկեր, ինչը թույլ է տալիս կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանն այցելեցին Գորիսի բժշկական կենտրոն` հանձնելու ռենտգեն սարքավորումը:

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը ԱՀԿ-ից ստացել է 1 էլեկտրասրտագրման սարք և 3 թթվածնի կոնցենտրատոր, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ով առաջացած ծանր հիվանդությունից։

Հյուրերը նաև այցելեցին Գորիսի պոլիկլինիկայում իրականացվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավը և զրուցեցին բուժաշխատողների հետ՝ լսելու նրանց փորձառության և պատվաստանյութի կիրառման հետ կապված մարտահրավերների մասին: «Պատվաստումը հոգատարություն է» արշավը, որն իրականացվում է Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանն և պատվաստմանն ուղղված Եվրոպական միության/ԱՀԿ-ի համատեղ ծրագրի շրջանակում և Առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, նպատակ ունի բնակչության համար ավելի մատչելի դարձնել Covid-19-ի դեմ պատվաստումը։ 65-ից բարձր տարիքի անձինք, որոնք բնակվում են Հայաստանի մարզերում, կարող են պատվաստվել շարժական պատվաստումների խմբերի օգնությամբ, որոնք այցելում են պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ և համայնքային կենտրոններ: Բացի COVID-19-ի պատվաստումից, տարեց բնակչությունը հնարավորություն ունի օգտվելու այլ կարևոր առողջապահական ծառայություններից, ներառյալ ոչ վարակիչ հիվանդությունների հետազոտություններից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից