Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:17 26-05-2025

Նիկոլն ու իր խամաճիկները «հզոր ու գործունյա տղերքի» դեմքով ֆոտոներ արեցին ու վերջ. խնդիրները դեռ լուծված չեն

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024-ի մայիսի 26-ի լուսաբացը Լոռու ու Տավուշի մարզի բնակիչները դեռ շատ երկար տարիներ կհիշեն, թե ինչպես Դեբեդը մի քանի ժամվա ընթացքում ավիրեց՝ բառացի հողին հավասարեցրեց, մարդկանց տարիների վաստակը:

Այդ օրերին Նիկոլն ու իր խամաճիկները, իրար հերթ չտալով, գալիս էին դեպքի վայր՝ մարդկանց մխիթարում, խոստումներ տալիս, հայտարարում, թե «ամեն հարցում կանգնած են իրենց կողքին»: Սկզբնական շրջանում մի քանի տեսարանային շոուներ արեցին. եկան, նկարվեցին, «հզոր ու գործունյա տղերքի» դեմքով ֆոտոներ արեցին ու վերջ:

Սրանք այն աստիճանի փոքրոգի են, որ առ այսօր մարդկանց բնակարանային խնդիրները դեռևս վերջնականապես կարգավորված չի, կառավարությունը կոպեկների փոխհատուցումներ է տրամադրում, տարբեր նախապայմաններ առաջ քաշում, ամեն ինչ անում՝ թեմայից «կռուռիտ» լինելու համար (դե գիտեք՝ ամենաշատը թղթաբանություն են սիրում):

Մոտս այնպիսի տպավորություն է, որ Դեբեդն էլ է «նախկիններից» ու այդ ամեն ինչը «հիբրիդային պատերազմ է»՝ ուղղված Նիկոլի դեմ: Այլապես ինչպես մեկնաբանել, որ անգամ ավիրած կամուրջներ չեն կառուցել՝ ընդամենը ժամանակավոր լուծումներ են տրված, իսկ կառուցած ասֆալտը՝ դասական աչքկապոցիներ են, ուրիշ ոչինչ (մի կողմից փլվում է)»:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից