Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 18:13 26-05-2025

Մակրոնը դատվելու է այնպես, ինչպես Էնվերը, Թալեաթը և Ջեմալը․ Հայկ Նահապետյան

«Մակրոնը դատվելու է, այնպես ինչպես ժամանակին դատվեցին Էնվերը, Թալեաթը և Ջեմալը։ Ֆրանսիայի նախագահը հայության խղճի և իրավական դատարանի առաջ պիտի կանգնի նախ՝ Արցախը հանձնելու հետ կապված, որովհետև 22-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Ֆրանսիայի նախագահի ղեկավարությամբ, Փաշինյան Նիկոլը գրավոր պարտավորություն վերցրեց առ այն, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որից 11 ամիս անց Ադրբեջանի նախագահին հնարավորություն և իրավունք տվեց ռազմական ձևով հարցը լուծել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին։

Նշենք, որ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն են բացելու։

Նահապետյանի գնահատմամբ՝ գալու է պահը, որ Ֆրանսիայի նախագահը պատասխան է տալու։

«Կոնկրետ այդ պետությունը դարձավ այն պետությունը, որով Արցախը հայաթափվեց։ Այստեղ եկել են կապիկություն են անում, Արցախի ժողովրդի իրավունքեր են պաշտպանում։ Եթե որոշ տխմարներ կան, որոնք ձև են անում, որ հավատում են կամ իրոք հավատում են, դա այդ տխմարների գործն է»,- եզրափակեց Նահապետյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին