Ներքին 1 տարի առաջ - 08:50 26-05-2025

Ահա և վերջ, բանակը սարքում են շահույթ հետապնդող կազմակերպություն

Ահա և վերջ, բանակը սարքում են շահույթը հետապնդող կազմակերպություն:

Հետևելով պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու իշխանությունների կողմից նախաձեռնված օրենսդրական դաշտի բարելավմանը, ապա ակնհայտ է դառնում, որ բանակը վերածում են շահույթը հետապնդող կառույցի:

Այդ բարելավման բարձրահնչած պատճառներից մեկը այն է, որ զորակոչիկները ցանկություն չունենալով ծառայել, ըստ էության, այսօրվա իշխանության պահած բանակում, ուստի այդ հետևանքով հսկայական քանակով դիմում են կոռուպցիոն գործարքների, իբրև առողջական խնդիրներ ունենալու պատրվագով՝ ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն իշխանությունները իրազեկված լինելով վերոնշյալ հանգամանքների մասին որևէ քայլեր չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:

Ընդ որում իշխանության կարկառուն ներկայացուցիչներից շատերը ժամանակին ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու հետևանքով, սակայն պարբերաբար տեսնելով՝ Ազգային ժողովի դահլիճում իրենց մասնակցությամբ բռնցքամարտերը, ապա հասկանալի է դառնում ինչով է պայմանավորված իրենց համոզմունքը վերոնշյալ կոռուպցիոն դրսևորումների առկայության մասով, գուցե հենց դրանով է պայմանավորված, որ բացակայում է քաղաքական որոշում քրեաիրավական հարթակում վերացնել վերոնշյալ կոռուպցիոն դրսեվորումները, հակառակ դեպքում զավեշտալի կդառնա, երբ քննությամբ հանկարձակի պարզվի, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք ժամանակին գումարի դիմաց են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Համոզմունք ենք հայտնում, որ վերոնշյալ բարեփոխումներից առաջնահերթ կօգտվեն իխանության և իշանությանը փոխկապակցված շրջանակների զավակները, իսկ գյուղա-բանվորական դասակարգի ներկայացուցիչների զավակները կընգնրկվեն պարտադիր զինվորական ծառայության, արդեն իսկ գործող օրենսդրական բարեփոխումների համաձայն՝ առողջական խնդիրներով:

Հ.Գ. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների հաշվին պետական բյուջեն լցնելով, հանրությունը հերթական անգամ ականատես կդառնա ոչ նպատակային պետական ծախսերի ավելացմանը, Սնուփ Դոգի չկայացված համերգը վառ օրինակ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:
25.05.2025 թ.

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների