Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:50 15-08-2023

Օրենքով գողը մասնավոր հարցեր է լուծել և ապօրինի շահույթ ստացել

Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ Ա.Ք.-ն, համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ և օգտագործելով այդ կարգավիճակը, անօրինական օգուտ ստանալու նպատակով, ստանձնել է մասնավոր հարցերին առնչվող հարցերի, այն է՝ իրեն դիմած անձանց (2 դրվագով) 10 000 և 45.000 ԱՄՆ դոլարի չափով գումարային պարտքերը վերադարձնելու վեճի (խնդրի) լուծումը՝ դրա դիմաց ստանալով մի դեպքում 100․000, մյուս դեպքում՝ 350․000 դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Ք.-ն, կոնյակի գործարանի մասնաճյուղի վերամշակ¬ված որոշակի քանակով խաղողի մնացորդին ապօրինի տիրանալու նպատակով, իր մտերիմ անձին հրահանգել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել՝ վերամշակված խաղողի մնացորդը գործարանի մասնաճյուղից դուրս հանելու վերաբերյալ։ Այնուհետև, ստանալով իրեն հետաքրքրող տեղեկությունները, անօրինական օգուտ և այլ առավելություն ստանալու նպատակով, նույն օրը հանդիպել է կոնյակի գործարանի երկու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստացել է մոտ 4 բեռնատար խաղողի մնացորդ:
Միաժամանակ, Ա.Ք.ն քրեական վարույթի նախաքննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի իր տանն ապօրինի պահել է զգալի չափերով՝ 3.55 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և ըստ էության քննելու նպատակով վարույթը դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա