Սուրբ Հռիփսիմե՝ հավատքի 7-րդ դարի վկան Գորիսում

Սուրբ Հռիփսիմե՝ հավատքի 7-րդ դարի վկան Գորիսում

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 23:00 25-05-2025
Բազմադարյան պատմություն ունեցող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Հին Գորիսում, որը հայտնի է նաև որպես Գորիս գյուղ։ Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և դարեր շարունակ ծառայել է որպես համայնքի հոգևոր կյանքի կենտրոն։

2009-2014 թվականներին այն վերակառուցվել է «Երկիր և մշակույթ» կազմակերպության, Վիեն քաղաքի և «Վիեն–Գորիս» նախաձեռնության համատեղ ջանքերով՝ Ֆրանսիայից և Հայաստանից ժամանած կամավորների մասնակցությամբ։ Վերականգնման աշխատանքների ընթացքում ուշադրությամբ պահպանվել են եկեղեցու պատմական ու ճարտարապետական առանձնահատկությունները։

Եկեղեցու մոմավաճառ Սեդա Զեյնալյանը նշում է՝ վերջին տարիներին գորիսեցիների հոգևոր կյանքում նկատելի փոփոխություն է տեղի ունեցել։ «Առաջ մարդիկ քիչ էին գալիս եկեղեցի, հիմա՝ գրեթե ամեն օր, մոմ են վառում, աղոթում։ Սուրբ Հռիփսիմեն դարձել է մեր քաղաքի հոգևոր կյանքի անբաժան մասը», — ասում է նա։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ