Ներքին 1 տարի առաջ - 12:48 25-05-2025

Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է

Ռուբեն Վարդանյանի անցած ուղին բավականին պերճախոս է. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Տաթևի վերածնունդ» ծրագրի և աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցման նախաձեռնող, Հայաստանի UWC Dilijan College-ի և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր. այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել:

Ցավոք, Ռուբեն Վարդանյանը այսօր Բաքվի բանտում է՝ որպես մեղադրյալ չգործած հանցանքների համար, քրիստոնյա, հայ լինելու և Արցախի կողքին մինչև վերջ կանգնելու համար:

Շնորհավորելով մեծ հայորդու և բարերարի ծննդյան օրը՝ այսօր նրան կարող ենք մաղթել միայն քաջառողջություն և աննկուն կամք՝ դիմանալու ճակատագրով իրեն բաժին հասած դժվարություններին:

Ռուբեն Վարդանյանի կենսագրության և նախաձեռնությունների մասին մանրամասն կարող եք կարդալ Oragir.News-ի հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից