Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:04 24-05-2025

Բոլոր մարդիկ մեղքով են ծնվում, ՀՀ քաղաքացիները՝ 15 մլն պարտքով

ՀՀ ԶՈՒ-ին առնչվող օրենսդրական փոփոխությունները գրեթե ամեն շաբաթ քննարկվում են խորհրդարանում: Զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից 15 միլիոն դրամով ազատվելու ցանկացողներ արդեն կան։

Հետախուզման մեջ գտնվող 10 քաղաքացի արդեն օգտվել է նոր օրենքի հնարավորությունից, վերադարձել է Հայաստան, վճարել 15 միլիոն դրամ զինվորական ծառայությունից խուսափելու համար և այժմ սպասում է գործընթացի ավարտին՝ քրեական գործը կարճելուն ու ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուն:

Ամեն դեպքում՝ երբ նայում ենք օրենքի նախագծին, պարզ է դառնում, որ Հայաստանում ծնվելը առաջացնում է 15 միլիոն պարտավորություն․ ավելի պարզ ասած՝ ըստ քրիստոնեական ընկալման՝ մարդիկ ծնվում են ադամական մեղքով, իսկ ըստ ՀՀ այս օրենքի՝ քաղաքացիները ծնվում են 15 միլիոնին համարժեք մեղքով։

Oragir.News-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց, որ քաղաքացիությունից հրաժարվելու նախագծում հակասահմանադրական կետ չկա։

«Քանի դեռ լիովին չի ընդունվել օրենքն ու տեղյակ չենք դրա բոլոր մանրամասնություններին, կարծիք հայտնելը պատշաճ չի լինի»,- նշեց Այվազյանը։

Այսպիսով, չնայած՝ օրինագծի իրավաչափության հետ խնդիր չկա, ամեն դեպքում՝ որոշումը ապապետական ու անբարոյական է։

Ք․ Ս

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում