Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 15:40 23-05-2025

Ուսուցիչն աղբամանը դրել է երրորդ դասարանցու գլխին և սպառնացել նրան. RBC

Սարատովի դպրոցներից մեկում երրորդ դասարանցի աշակերտի նկատմամբ ուսուցչուհին կիրառել է անհամաչափ խիստ դաստիարակչական միջոց՝ նրա գլխին դնելով աղբաման՝ ի պատասխան մաստակ ծամելուն։

Ուսուցչուհին պահանջել է, որ աշակերտը թքի մաստակը աղբամանի մեջ, ապա դույլը դրել է տղայի գլխին։ Շրջանի վարչակազմի խոսնակները հայտնել են, որ ուսուցչուհին չի կարողացել զսպել իր հույզերը և արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «անփութության» հոդվածով և շարունակում է հետաքննությունը։