Ներքին 2 տարի առաջ - 13:20 25-12-2023

ԿԳՄՍՆ-ի՝ դպրոցին տրամադրած քարտեզում Արցախն Ադրբեջանի կազմում է, ուսուցիչն այն պատռել է

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի դպրոցում վերջերս միջադեպ է գրանցվել: Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին նոր քարտեզներ է տրամադրել, որ պատերին փակցվեն, և այդ քարտեզներում Արցախը ներառված է Ադրբեջանի կազմում:

«Արծվանիստի դպրոցը բացառություն չի եղել, քարտեզը տրամադրել են, այն հայտնվել է դպրոցի պատին, սակայն կարճ ժամանակ անց հեռացվել է: Դպրոցի ուսուցիչներից մեկը, մտնելով դպրոց, նկատել է այդ քարտեզը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառված, անմիջապես ձեռքը գցել և պատռել է այն...»,- պատմեց մեր զրուցակիցը:

Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանի հետ, վերջինս սակայն ասաց, որ դպրոցը պարբերաբար քարտեզներ ստանում է, սակայն նման միջադեպից տեղյակ չէ։
Թեև տնօրենը չի հաստատում կատարվածը, սակայն դպրոցի ուսուցչական անձնակազմը անանուն մնալու պայմանով հաստատում է տեղեկությունը։

«Հենց դպրոցի մուտքի մոտ՝ պատին փակցված է եղել, դրա մասին բոլորը գիտեն՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ․․․»։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍՆ լրատվական ծառայություն, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել