«Թոխմախի Մհերի» քրեական գործը, ԱՆԻՖ-ը շարունակում է «քերել» բյուջեն, իշխանական կանայք պայքարում են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը շուրջ 4 տարի քննող դատավոր Վահագն Մելիքյանի շուրջ օղակը սեղմվում է, չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ կասկածներ կան:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱՆԻՖ-ի գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, եւ արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Երեկ Կառավարությունը հաստատեց՝ 84,5 մլն (մոտ 220 հազար ԱՄՆ դոլար) դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած եւ սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկը վճարելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի, որը թեժ է անցնելու։ Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։

Գործադիրում նկատելիորեն սրվել է կանանց ներքին մրցակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու, աջակցությունն ապահովելու նպատակով․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաները ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո էլ պաշտոններում մնալու կամ առաջխաղացման հնարավորություն ունենալու համար։

Վերջին ամիսներին ՀՀ իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսեւորում Արցախի հետ կապված հարցերում։ Հրապարակ օրաթերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել, եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը: Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն, եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Սլավորանական համալսարան այցի ժամանակ, բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը