Ներքին 1 տարի առաջ - 20:07 22-05-2025

Գիշերային թափումներ, աղբամանների պակաս. Գորիսում շինաղբը խառնում են կենցաղայինի հետ

Գորիսում շարունակում է կարևոր մնալ կենցաղային և շինարարական աղբի կառավարման հարցը։ Քաղաքում շրջելիս հաճախ կարելի է տեսնել աղբամաններ, որոնց մեջ լցված է ոչ միայն տնային աղբ, այլև՝ շինարարական մնացորդներ՝ քար, ցեմենտ, ցելոֆան, ջարդոններ։

Այս երեւույթը ոչ միայն ծանրաբեռնում է աղբահավաք մեքենաները, այլ նաև խոչընդոտում է աղբի պատշաճ տեղափոխմանը, նաև վնասում է շրջակա միջավայրը։ «Գորիսի կոմունալ ծառայություններ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արթուր Հայրապետյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը վերահսկողության բացակայությունն է։ «Վերահսկելը շատ դժվար է, որովհետև հիմնականում գիշերները տանում դնում են աղբամանների մոտ, չենք էլ իմանում՝ ով է»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ կան թաղամասեր, որտեղ աղբամաններ ընդհանրապես տեղադրված չեն, իսկ այնտեղ, որտեղ կան, դրանց թիվը բավարար չէ։ Կենցաղային և շինարարական աղբը տեղափոխվում է Լաստ սարի հետևում գտնվող «Սակալո» կոչվող տարածք։ Չնայած առկա խնդիրներին, կոմունալ ծառայության ղեկավարությունը պլանավորում է բարեփոխումներ։

«Մտածում ենք տեսակավորում սկսել։ Այս պահին միայն պլաստիկն ենք առանձնացնում, բայց եթե մյուսներն էլ տեսակավորենք, շատ խնդիրներից կխուսափենք։ Դա նաև շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն կունենա»,- հավելում է Հայրապետյանը։ Գորիսում աղբահանությունը կատարվում է ամեն օր՝ ապահովելով քաղաքի մաքրությունն ու բնակչության բարեկեցիկ կենսամիջավայրը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին