Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:01 21-05-2025

Տարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների հաղորդակցության պատմական ճանապարհն է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։

ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և հայտարարել.
«Իրանի սկզբունքային քաղաքականությունը բոլոր հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն է, և ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել այդ ճանապարհին»։

Նասիրզադեն, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին, ընդգծել է, որ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը և պատրաստ է արագացնել այդ գործընթացը:

Նա հավելել է. «Կովկասում տևական խաղաղությունը հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար»:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և իրանական ղեկավարության վերջին հանդիպումներին՝ պաշտպանության նախարարը հայտարարել Է. «Իրանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, համագործակցությունը շարունակվելու է փոխադարձ շահերի հիման վրա և անկախ օտար տերությունների ճնշումներից»:

Իր ելույթի մեկ այլ հատվածում Ամիր Նասիրզադեն խոսել է Կովկասում արտատարածաշրջանային տերությունների ներկայությունից. «Տարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից, քանի որ արտաքին միջամտությունը միայն կուժեղացնի անկայունությունը»։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին