Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:08 20-05-2025

Մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու եմ․ Նաիրա Զոհրաբյանը՝ Աննա Հակոբյանին

«Որևէ մեկի գրառմանը չեմ ուզում անդրադառնալ, ինձ լավ իմացողները հրաշալի գիտեն, որ որևէ պրեսինգի, այդ թվում՝ էմոցիոնալ, ենթարկել հնարավոր չէ։ Իմ կռիվը անձերի դեմ չէ, իմ կռիվը երկրիս համար է, իմ կռիվը իմ երկրի պետականությունը պահելու համար է։ Բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհին խոչընդոտ են, բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի մենք դառնանք թուրքական վիլայեթ, ես մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու եմ դրա դեմ․ այսքանը կասեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Գրառման մեջ մասնավորապես՝ նշվում է․ «Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞: Անժելայի մասին բան չունեմ ասելու,առանձնապես չեմ առնչվել նրա հետ, բայց այ Նառա՜ն…Երբ Նառան առաջատար լրագրող էր, եւ աշխատում էր մեր թերթում, ես, որպես սկսնակ լրագրող, նրա երկրպագուն էի։ Ինձ դուր էրգալիս նրա գրելու ոճը, աշխատելու արագությունը, մտքի ճկունությունը, գրպանում դրված սիրուն ձեւակերպումները, որ րոպեների ընթացքումհայտնվում էին հոդվածի մեջ։ Ինձ առհասարակ դուր էր գալիս նրա՝ ոչ սովորական, տարբերվող կերպարը, արտաքին տվյալներից մինչեւ յուրօրինակբառապաշար։ Հետո նա որոշեց մտնել քաղաքականություն։ Հետո հայտնվեց հատակում։ Բա դու է՞դ աղջիկնես,Նառ։ Ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական թոշակառուի կարգավիճակում։ Ընդ որում՝ լուզեր թոշակառուի։ Ափսոս չի՞ քո միտքը, տարիներով կուտակած գիտելիքը, քո ինտելեկտը, համաշխարհայինգրականությունը, որ ուղեղիդ մի անկյունում լուռ տանջվում է, մինչ դու ծառայություն ես մատուցում մեծ էշերից որեւէ մեկին։ Գուցե նրան, որ հայտարարում էր, թե Հայաստանիամենահարուստ մարդը Նիկոլն է։ Եփած հավի ծիծաղն եկավ։ Գուցե մյուսին, որ չեմ էլ հետեւում՝ ինչ է բարբաջում։ Չգիտեմ։ Կարեւոր էլ չէ, թե ում։ Նոր կյանք սկսիր, Նա՜ռ, նո՜ր կյանք։ Երբեք ուշ չէ։ Մի հատ թափ տուր քեզ, հարգիր քեզ, սիրիր քեզ, դու լուզերչես, քո նման կանայք լուզեր չեն լինում, մի’ հանձնվիր միջավայրի պահանջներին, քո’ ճանապարհն ընտրիր»։

Նշենք նաև, որ վերջին օրերին Աննա Հակոբյանը հաճախակի է վիրավորական արտահայտություններ հնչեցնում իրեն քննադատողների հասցեին, այդ թվում՝ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի, ում հասցեին թույլ է տվել «էշ» արտահայտությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին