copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:01 20-05-2025

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Հ․-ի կողմից բերված սառնարանը։

Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Զննության արդյունքում սառնարանում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 32 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 զույգ ականջակալ և 3 USB լար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։