copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:09 16-09-2025

Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հանձնուքի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Հ․ Ք․-ի կողմից բերված հանձնուքը, որի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս։

ՔԿԾ-ից հայտնում են, որ հանձնուքը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։