Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:29 16-05-2025

Ռուսական խոշոր հրատարակչությունը պահանջել է ոչնչացնել գրքեր՝ «ԼԳԲՏ քարոզչության» պատճառով. BBC

Ռուսական խոշոր հրատարակչություն «Էքսմո»-ն նամակ է ուղարկել գրախանութներին՝ պահանջելով հետ կանչել և ոչնչացնել մոտ 50 գիրք։ Ցանկում ներառված են Popcorn Books-ի և Individuum-ի աշխատանքները, այդ թվում՝ «Ամառը պիոներական փողկապով» և «Կոչիր ինձ քո անունով» վեպերը։

Սանկտ Պետերբուրգի գրախանութներն արդեն հաստատել են նամակի ստացումը։ Նախկինում նման պահանջները հիմնականում կապվել են իրավաբանական խնդիրների հետ, սակայն «ԼԳԲՏ քարոզչության» մասին օրենսդրության խստացումից հետո դրանց թիվը աճել է։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին խուզարկություններ են իրականացվել «Էքսմո»-ի աշխատակիցների տներում, իսկ մոտ 10 մարդ ձերբակալվել է ծայրահեղականության մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել