Ներքին 1 տարի առաջ - 16:20 15-05-2025

Կոռուպցիան վերացնելու փոխարեն ՔՊ-ն բանակից «ազատվելն» օրինականացնում է․ դատախազությունը գործ կհարուցի՞

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով զորակոչին առնչվող դրույթների փոփոխման նոր նախագծին, փաստացի՝ հաստատում է, որ Հայաստանում կա կոռուպցիա, բայց դրա դեմ իշխանությունները չեն կարողանում պայքարել։

Հարցին, թե ինչ կասի պատգամավորը այն ծնողին, որը գումար չունի և իր երեխան գնալու է և այդ ռիսկերի տակ ծառայելու, բայց հարևանի երեխան, որի հայրը փող ունի՝ չի գնալու, Հայկ Սարգսյանը պատասխանել է, որ այդ ծնողին կասեն՝ տարիներ շարունակ իր հարևանի երեխան չի գնացել ծառայության։ Հիմա իրենք փակում են բոլոր զարտուղի ճանապարհները և այն գումարը, որը գնում էր կոռուպցիոներների գրպանը, հիմա կգնա ՊՆ։

Oragir.News-ը կապ հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ՝ հասկանալու՝ դատախազությունը պատգամավորի հայտարարության մասով քրեական գործ հարուցելո՞ւ է։
Դատախազությունից հորդորեցին պատասխանի համար գրավոր հարցում ուղարկել։

«Նման հայտարություններ շատ են արվում։ Խնդրում եմ գրավոր հարցում ուղարկել ու նաև կցել հղումը»,- ասաց նա։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն։ Պատասխանը ստանալուն պես, այն կհրապարակվի մեր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից