Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:34 15-05-2025

Մերցը խոստացել է աջակցել Ուկրաինային և զսպել ՌԴ-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում ներկայացրել է երկրի նոր կառավարության ռազմավարական դոկտրինը, որի հիմնական մասը նվիրված էր արտաքին քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում «վճռվում է մայրցամաքի ճակատագիրը», և Բեռլինը կձգտի պահպանել երեք սկզբունք Ուկրաինային աջակցելու հարցում՝ այդ երկրի դեմ ռուսական ներխուժման պայմաններում։

Առաջին սկզբունքն այն է, որ Գերմանիան շարունակելու է աջակցությունը, սակայն «չի համարվում և չի ցանկանում դառնալ պատերազմի կողմ»։ Միևնույն ժամանակ, Գերմանիան չի լինելու նաև արտաքին դիտորդ կամ «նեյտրալ միջնորդ», հավելել է Մերցը։

Երկրորդ սկզբունքը՝ ազատ երկրների համատեղ ջանքերը այս հարցում։ «Ով կարծում է, թե Ռուսաստանը կբավարարվի միայն Ուկրաինայի դեմ հաղթանակով կամ այդ երկրի տարածքի մի մասի անեքսիայով, սխալվում է»,- նշել է Մերցը։ Նա օրինակ է բերել հարձակումներ և սպանություններ, կիբեռհարձակումներ, դիվերսիաներ, լրտեսություն և ապատեղեկատվություն տարածում Եվրոպայում, որոնց հնարավոր հեղինակ կարող է լինել Մոսկվան։

Այս գործողություններին պատասխանելը, ըստ Գերմանիայի կանցլերի, պետք է լինի Ռուսաստանի զսպման քաղաքականությունը և սահմանափակելու պաշտպանունակության ուժեղացումը։ Այս մոտեցման հետ է կապված նաև նրա երրորդ սկզբունքը. Մերցը հանդես է եկել «խաղաղության՝ Մոսկվայի թելադրանքով» գաղափարի դեմ, որը պարտադրվում է Ուկրաինային՝ վերջինիս կամքին հակառակ։

Միաժամանակ Մերցը ոչինչ չի ասել Ուկրաինային գերմանական TAURUS թևավոր հրթիռների մատակարարման մասին՝ մի թեմա, որի մասին նա հաճախ է խոսել, երբ դեռ ընդդիմության առաջնորդ էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող