Արտաքին 1 տարի առաջ - 20:11 14-05-2025

Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին: Հայտնում է ermenihaber.am-ը:

Էրդողանը Թուրքիա-Պակիստան հարաբերությունները որակել է եղբայրական և այն համարել «իսկական բարեկամության» ամենալավ օրինակներից մեկը:

«Մենք, որպես Թուրքիա, մեծ կարևորություն ենք տալիս Պակիստանի խաղաղությանը, հանգստությանն ու կայունությանը»,- հավելել է նա:

Բացի այդ, Էրդողանը ասել է, որ ողջունում են Պակիստանի վարած քաղաքականությունը՝ այն որակելով ողջամիտ և համբերատար, որը կարևորում է հակամարտության լուծման հարցում երկխոսությունն ու փոխզիջումը:

«Այնպես, ինչպես անցյալում, ձեր թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին:

Պակիստա՛ն, թուրքի ընկեր, կեցցե՛ս»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից